Հոգեբուժական ծառայությունը մասնագիտացված բժշկական օգնության տեսակ է, որը ցուցաբերվում է հոգեկան (հոգենյարդաբանական) հիվանդություններով հիվանդներին։
Բժիշկ-հոգեբույժը զբաղվում է հատուկ ծանր հոգեկան պաթոլոգիաներով հիվանդների (ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի) բուժմամբ։
Ախտանիշները։ Տագնապի, վախի մշտական զգացողություն (ընդհանրապես կամ կոնկրետ օբյեկտներից կամ իրավիճակներից վախ), մշտական քնկոտություն, հիշողության աշխատանքի խանգարում, ագրեսիա՝ այս նշանների առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ-հոգեբույժի։
Հոգեբուժության հիմնական հիվանդությունները։ Նևրոզներ, փսիխոզներ, մանիաներ, կպչուն վիճակներ, վախեր և այլն։
Բուժումը։ Հոգեբույժը բուժում է անցկացնում երկու հիմնական մեթոդներով՝ թերապևտիկ զրույցով և դեղորայքային մեթոդով։
Ի՞նչ ենք մենք առաջարկում