Ֆիզիոթերապիան ֆիզիկական ազդեցության օգնությամբ հիվանդությունների բուժման մեթոդների ամբողջություն է․ էլեկտրական հոսանքի, մագնիսական ճառագայթման, ջերմության, օդի, լույսի և այլն։ Այլ խոսքերով, դա բուժման ֆիզիկական մեթոդ է և կլինիկական բժշկության ոլորտ, որն ուսումնասիրում է թվարկված մեթոդների բուժական ազդեցությունը։
Ի՞նչ է տալիս ֆիզիոթերապիան։
Հյուսվածքների վրա ֆիզիոթերապիայի ազդեցության դեպքում լավանում է արյան շրջանառությունը, վերանում է այտուցը, բորբոքումը, նվազում են ցավերը, նորմալանում է զարկերակային ճնշումը։ Առաջնահերթ պետք է որոշել պրոցեդուրաները, որոնք պետք է կատարվեն։ Դրանք կարող են լինել տեղային, ընդհանուր, ինչպես նաև ուղղված մետամերիկ գոտիներին (մարդու մարմնի լայնակի շերտ)։
Կինեզոթերապիայի օգնությամբ կատարվում է ողնաշարի հիվանդությունների բուժում, ինչպես նաև հոդերի բուժում և վերականգնում վնասվածքներից, վիրահատություններից և կաթվածից հետո։ Բացի դրանից, այդ մեթոդն ակտիվորեն օգտագործվում է նաև հիվանդությունների զարգացման կանխման և մկանային կորսետի ձևավորման կանխարգելման նպատակներով։