Այսպիսով, պալիատիվ օգնությունը ձևավորվում է երկու բաղադրիչներից։ Առաջինը՝ հիվանդի տառապանքների թեթևացում հիվանդության ողջ ընթացքում (արմատական բուժումների հետ մեկտեղ), երկրորդ՝ բժշկական օգնություն կյանքի վերջին ամիսներին, օրերին և ժամերին։
Պալիատիվ օգնությունը պետք է առանց բացառության ցուցաբերվի բոլոր հիվանդներին, որոնք կյանքի համար անբարենպաստ կանխատեսում ունեն։
Պալիատիվ օգնության խնդիրը համարվում է հիվանդի կյանքի լավագույն որակի ապահովումը, որքանով դա հնարավոր է։ Այս դեպքում մահը դիտարկվում է որպես բնական գործընթաց։ Պալիատիվ բժշկությունը մտադրություն չունի հետաձգել կամ արագացնել դրա ժամանակը։