ԱՎԵ ՄԵԴ բժշկական կենտրոն

ԱՎԵ ՄԵԴ բժշկական կենտրոն


Նյարդաբանական օգնություն


Նյարդաբանական խանգարումներով պալիատիվ հիվանդները՝ կաթվածից, գանգուղեղային վնասվածքից հետո, դեմենցիայով կամ Ալցհեյմերի հիվանդությամբ, ԿՆՀ ուռուցքով կամ ցրված սկլերոզով, տառապում են շարժողական խանգարումներից, գերլարվածությունից, ցավից, կլման ակտի խանգարումներից, անկառավարելի փսխումից, էպիլեպտիկ համախտանիշից, շարժումների կոորդինացիայի խանգարումից և այլն։ Ինչպե՞ս կարելի է թեթևացնել նրանց վիճակը։Նյարդաբանական խանգարումներով հիվանդներից ո՞վ պալիատաիվ խնամքի կարիք ունի։


Նախ և առաջ, դրանք ուղեղային արյան շրջանառության խանգարումներով, դեմենցիայով, Ալցհեյմերի հիվանդությամբ, գանգուղեղային վնասվածքների հետևանքներով, ցրված սկլերոզով, կողային ամիոտրոֆիկ սկլերոզով, կենտրոնական նյարդային համակարգաի ուռուցքներով, Պարկինսոնի հիվանդությամբ և նյարդային համակարգի այլ հիվանդություններ ունեցող հիվանդներն են։

Ինչի՞ց են տառապում նյարդաբանական դեֆիցիտով հիվանդները։ Պարեզից (շարժողական խանգարումներից), գերլարվածությունից, որը վերածվում է ցնցումների, ցավի, կլման ակտի խանգարումներից, փսխումից, էպիլեպտիկ համախտանիշից, կոորդինացիայի խանգարումներից, վարքագծի խանգարումներից, տրամադրության փոփոխությունից։

Պարեզներ

Ինչո՞վ են վտանգավոր պարեզները (շարժողական խանգարումները) մեր հիվանդների մոտ։

  • • Առաջին հերթին, պարեզները, որպես կանոն, հանգեցնում են գերլարվածության, սպաստիկայի, կոնտրակտուրների առաջացման, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է ցավի առաջացմանը։
  • • Երկրորդ, այն բանի հետևանով, որ հիվանդը անշարժ է դառնում, առաջանում է լայնածավալ պառկած գործընթացի վտանգ, որի հետևանքները դժվար է հաղթահարել։

Ինչպե՞ս կարող ենք աշխատել սպաստիկայի, կոնտրակտուրների հետ մեր բաժանմունքների պայմաններում։

  • • Հիվանդների ճիշտ դիրքավորման օգնությամբ․ վերջույթների հեռավոր և մոտակա մասերը դնել հատուկ բարձերով, երբեմն վերմակներով, գլանափաթեթներով, օրթեզների կիրառմամբ: Եթե մենք նկատում ենք պարետիկ վերջույթների այտուցի աճ, ապա մենք կարող ենք բարձրացնել հեռավոր հատվածները. ամեն ինչ արվում է հիվանդի հարմարության համար,
  • • Կիրառելով բուժական ֆիզկուլտուրայի պարապմունքներ․ եթե հիվանդի գիտակցությունը պարզ է, հասկանում է իրեն ուղղված խոսքը, ունի համեմատաբար բարենպաստ կենսական և վերականգնողական կանխատեսում, այն դեպքում մենք ներգրավում ենք մասնագետների,
  • • Եվ, վերջապես, չի կարելի մոռանալ դեղորայքային թերապիայի մասին. շատ կարևոր է մկանային հանգստացնող միջոցների ճիշտ չափաբաժինների ընտրությունը, անոթային-մետաբոլիկ թերապիան։

Ցավ

Ինչու՞ է ցավ առաջանում նյարդաբանական հիվանդի մոտ։ Կան մի քանի տարբերակներ։

  1. • Ցավ սպաստիկ լարվածության պատճառով,
  2. • Ցավ կաթվածահար եղած վերջույթների սխալ դիրքի պատճառով։ Մենք բոլորս տեսել ենք մեկ ձեռքի պարեզվ հիվանդի․ նման մարդը քայլում է՝ ձեռքը մարմնի երկայքով կախված վիճակում, այդ ժամանակ ուսի հոդային պարկուճը չափազանց ձգված է, և դրա հետ կապված ցավ է առաջանում,
  3. • Ցավ՝ կապված ողնուղեղի կամ ուղեղի ծավալային գոյացությունների աճի հետ,
  4. • Նեյրոպաթիկ ցավ տարբեր ծագման պոլինեվրոպաթիաների դեպքում:

Ինչպե՞ս ենք մենք աշխատում հիվանդի մոտ ցավի առկայության դեպքում․

  • • Դեղորայքային թերապիան պարտադիր է (տեղային անզգայացնող միջոցներ, տրիցիկլիկ հակադեպրեսանտներ, հակադեպրեսանտներ, հակաջղաձգային միջոցներ, ոչ ափիոնային և օփիոիդային ցավազրկողներ),
  • • Էրգոթերապիայի, բուժական ֆիզկուլտուրայի թերապիայի պարապմունքներ (սպաստիկ լարվածության պատճառով առաջացած ցավի կամ պարեզի ժամանակ հոդային պարկուճի գերլարման դեպքում),
  • • Ֆիզիոթերապիա,
  • • Հոգեթերապևտի խորհրդատվություն (ցավերի հոգեսոմատիկ տարբերակների դեպքում՝ հակադեպրեսանտների, նեյրոլեպտիկների կիրառում)։

Նյարդաբանական հիվանդների խնամքի հիմնական սկզբունքները

  • • Պառկելախոցերի առաջացման կանխարգելում,
  • • Ընկնելու ռիսկի կանխարգելում,
  • • Ծանր, անկողնային հիվանդների մոտ թոքաբորբի զարգացման կանխարգելում,
  • • Կոնտրակտուրների առաջացման կանխարգելում,
  • • Անհատական մոտեցում կերակրմանը,
  • • Կոնքի օրգանների ֆունկցիաների վերահսկում (քանի որ մեր հիվանդների մոտ առկա է անմիզապահություն կամ մեզի կուտակում, կարևոր է դա ժամանակին վերահսկել),
  • • Հոգեբանական աջակցություն հիվանդին և նրա ընտանիքին։