ԱՎԵ ՄԵԴ բժշկական կենտրոն

ԱՎԵ ՄԵԴ բժշկական կենտրոն


Մեր առավելությունները

Մեր կլինիկան լիցենզավորված է Առողջապահության Նախարարության կողմից և գործում է 2013 թվականից, հանդիսանում է (WHPCA), (IAHPC) միջազգային կառույցների անդամ ։

Համագործակցում ենք ՄԱԿ-ի գրասենյակի հետ:

Մենք մշտապես ունենում ենք հանդիպումներ և փորձի փոխանակում նույնանման կենտրոնների հետ տարբեր երկրներից։


Մեզ մոտ աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ, որոնք մշտապես վերապատրաստում են։

Մեր կենտրոնի բուժքույրերը և խնամողները ունեն երկար տարիների փորձ պացիետների հետ աշխատելու և համապատասխան կրթություն։

Իրականացվում է բազմապրոֆիլ բուժսպասարկում և լիարժեք խնամք տարեցներին, անկողնային հիվանդներին և ծանր հիվանդություններ ունեցող պացիետներին։


Մենք մատուցում ենք բժշկական ծառայություններ և պատշաճ որակով խնամք: Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժանձնակազմով և հագեցած բուժսարքավորումներով, լաբորատորիայով, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ պատրաստված հիվանդասենյակներով և բանիմաց ու հմուտ խոհարարների թիմով: Կենտրոնը խնամարկյալի հոգսն ամբողջովին վերցնում է իր վրա, յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում անհատական մոտեցում և պատասխանատվություն: Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`թերապևտիկ, սրտաբանական, նյարդաբանական, վնասվածքաբանական, հոգեբուժական և կինեզիոլոգիական ծառայություն։ Կենտրոնը մատուցում է նաև հետևյալ ծառայությունները՝ հակացավային թերապիա, սիմպտոմատիկ թերապիա, պալիատիվ (ամոքիչ) թերապիա, դեզինտոկսիկացիոն թերապիա, ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդների համապարփակ սպասարկում, լիարժեք խնամք, հոգեբանական օգնություն հիվանդին և ընտանիքի անդամներին։


Ձեր հարազատը ընդունվելով մեր կենտրոն` ենթարկվում է հանձնաժողովային բժշկական դիտարկման, որի արդյունքում գտնում է իր բժշկին, խնամակալին, իր մասին ամբողջությամբ հոգ տանողին: Կենտրոնը մտածել է նաև հայրենիքից հեռու գտնվող հայրենադարձների մասին, որոնց համար թանկ ու կարոտալի է հայրենիքի օդը, ջուրը, հայեցի միջավայրը, ինչու չէ, նաև համադամ խորտիկներով հայկական խոհանոցը:


Տեսադարան